Լրահոս
Օրվա լրահոսը

Oր առաջ ուզում ենք այդ անարդարությունը վերացնել. ԱԺ աշխատակազմի ծառայողները կունենան 4-օրյա լրացուցիչ արձակուրդ

Սեպտեմբեր 09,2019 19:44 Share

ՀՀ ԱԺ լիագումար նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Ըստ նախագծի՝ ԱԺ-ի պետական ծառայողները կունենան ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։

Այս առիթով Արտակ Մանուկյանը մանրամասնեց. «Այս նախագիծը, որն առաջարկում ենք, պայմանավորված է ՀՀ ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրականության դրսևորմամբ: Ինքս և ԱԺ աշխատակազմը համանման բնույթի բազում բողոքներ ենք ստացել, ինչով էլ պայմանավորված է այս նախագծի իրականացումը: Խոսքը չորսօրյա հավելյալ արձակուրդի մասին է: Նախկինում հավելյալ չորսօրյա արձակուրդ այդ անձինք չեն ստացել. հիմա առաջարկում ենք այս դրույթը կիրառել: Մենք օր առաջ ուզում ենք այդ անարդարությունը վերացնել, քանի որ գտնում ենք՝ այդտեղ իրավականորեն որոշակի խնդիր կա»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ պարզաբանեց. «ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները համարվելու են քաղծառայողներ և օգտվելու են Քաղծառայության մասին օրենքով նախատեսված դրույթներից և երաշխիքներից, այդ թվում տվյալ օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելիներ, անարդարությունը ոչ թե վերականգնում են, այլ՝ վերացնում․․․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30