Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի. Ամուլսարի պաշտպանական խումբ

Սեպտեմբեր 09,2019 23:54

Ձեզ ենք ներկայացնում  «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ֆեյսբուքյան լայվին, որով նա հորդորեց ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները և թույլատրել  «Լիդիան»-ի մուտքն այնտեղ:

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ

Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները

Լիդիանի առաջ։ Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ Լիդիանի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։

Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։

– Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։

Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․

Իսկ հիմա մենք հանդես գանք կոչով, որը ուղղված է այս խնդրով մտահոգ բոլոր հայերին։ Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք

Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին, համայն հայությամբ։

Առաջին քայլը՝ տարածեք այս հայտարարությունը, թող բոլորը տեսնեն և պայքարին միանալու իրենց համաձայնությունը տան հավանումների ու կիսումների միջոցով։

Թող բոլորը տեսնեն ու զգան մեր քանակը, մեր միասնականության ուժը։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30