Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները խանութից գումար էին հափշտակել ու բռնվել

Սեպտեմբեր 18,2019 22:00

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժանում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Գայի պողոտայի խանութներից մեկում երկու օտարերկրացի ՀՀ դրամին ծանոթանալու պատրվակով մոտեցել են դրամարկղին, նրանցից մեկն ուսումնասիրելու համար գումար է վերցրել և չարաշահելով հոր վստահությունը` հափշտակել 120.000 դրամ:

Ոստիկանները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ նշված հանցագործությունը կատարել են ԻԻՀ երկու քաղաքացի մեկը `52, մյուսը 39 տարեկան:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողները Սիմոն Վրացյան փողոցում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նրանք խոստովանել են կատարածը:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30