Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակության դեպքը՝ 50 հազար դրամի հափշտակությամբ, բացահայտվել է

Սեպտեմբեր 09,2026 23:24 Share

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին ավազակության դեպքը

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։

Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը՝ ձեռքից հափշտակելով 50 հազար դրամ։ Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։ Այս դեպքում էլ արագ արդյունք տվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համագործակցությունը։

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալված 36-ամյա տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել