Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման վերաբերյալ հերթական որոշումն է ընդունվել

Սեպտեմբեր 19,2019 16:45

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման նախագիծը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ սա արդեն 3-րդ փուլային նախագիծն է, որ ներկայացվում է կառավարության քննարկմանը: Նախագծով նախատեսվում է հատկացնել 970.4 մլն դրամ բետոնապատման և ասֆալտ բետոնե աշխատանքների համար՝ պայմանով որ սահմանված կարգով Ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար և իրականացվելու է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցադրման առ այն, որ հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում, և նախանշված ժամկետների առումով որևէ  խնդիր կա՞, թե՞ ոչ, Դ. Անանյանը նշել է, որ ժամկետները կպահպանվեն: Կառավարության ղեկավարը հարցի առնչությամբ նշել է. «Այս մեխանիզմով սա արդեն մեր 3-րդ որոշումն է, որ կայացնում ենք և հաշվի ենք առնում, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Այս պատճառով, և դա կարևոր է, որ հենց այդ ժամկետներում տեղի ունենա, որպեսզի նաև որոշակի ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30