Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում

Սեպտեմբեր 23,2019 16:27

Արցախյան «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել էր տեսանյութ՝ գրառմամբ ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի մեծության մասին պատմությունը դեռ շատ փակ էջեր կբացի…»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք նրա այդ գրառումը արտահայտո՞ւմ է կուսակցության տեսակետը։

Վահրամ Պողոսյան

«Անդրադարձել եմ Վազգեն Սարգսյանի բերված փաստարկներին, Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությունը Արցախյան պատերազմում մեր հաղթանակին անգնահատելի եմ համարում։ Բնականաբար, դա իմ անձնական տեսակետն էր, դա որևէ կերպ չի առնչվում կուսակցության քաղաքական տեսակետին։ Եվ կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք սթափ լինել և ուժ գտնել մեր մեջ՝ լավին լավ ասել, վատին՝ վատ, այսինքն՝ իրերը իրենց անուններով կոչել։ Այսինքն՝ որևէ քաղաքական ենթատեքստ որևէ խնդիր չպետք է որոնենք։ Ամեն ինչ տեղավորվում է այս տրամաբանության մեջ»,- ասաց Վահրամ Պողոսյանը՝ հավելելով. «Իհարկե, սա չի նշանակում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր քաղաքական գործունեության մեջ բացթողումներ թույլ չի տվել։ Դա նաև չի նշանակում, որ կիսում եմ Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական վերջնական լուծման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կողմից առաջ քաշված տեսակետը, սա մեկը մյուսի հետ կապ չունի։ Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում նրա ունեցած կարևոր դերակատարությունը մենք չենք կարող չշեշտել, իհարկե, տարանջատելով այդ երկու կարևոր իրավիճակները։ Այսինքն՝ այն իրավիճակը, որտեղ ինքը լուծում է առաջարկում և այն իրավիճակը, որտեղ ինքը այդ ծանր շրջանում որպես երկրի նախագահ, որպես գերագույն գլխավոր հրամանատար գործել է։ Այդ մասին փաստում է հենց ինքը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտնի տեսանյութում, որը ես տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30