Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը. Ermenihaber

Հոկտեմբեր 10,2019 17:50 Share

Իրանը և Ռուսաստանը արձագանքել են նախօրեին Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում  քուրդ զինյալների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գոծողությունը:

Իրանի արտգործախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և զորքը հետ քաշել։

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, մեկնաբանելով սկսված ռազմական գործողությունը,  նշել է, որ խնդիրը պետք է լուծվի միայն Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսության միջոցով։

Լավրովը, հիշեցնելով 1998թ.-ին Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռքբերված Ադանայի պայմանագիրը, որով նախատեսվում է  2 երկրների համատեղ գործողությունների իրականացում ահաբեկչական կառույցների դեմ պայքարում, ընդգծել է, որ համատեղ պայքարի իրականացմանը խոչընդոտեցին ԱՄՆ և վերջինիս գլխավորությամբ դաշնակցային ուժերը։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031