Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դատարանի առաջ են. քննվում է Քոչարյանի 2 աջակիցների կալանքի դեմ բողոքը

Հոկտեմբեր 21,2019 13:47 Share

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորման դեմ նրանց պաշտպանի բողոքը։ Դատարանի դիմաց հավաքվել են նրանց աջակիցները` երիտասարդների, ինչպես նաեւ` դատավոր Աննա Դանիբեկյանի լուսանկարներով պաստառներով։

Հիշեցնենք, որ Օհանջանյանն ու Մութաֆյանը վերջերս տեսախցիկով մոտեցել էին Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Դանիբեկյանին եւ նկարահանելով` հարցեր հղել։ Հարուցվել էր քրեական գործ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու  հատկանիշներով։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի` Մութաֆյանին ու Օհանջանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել