Լրահոս
Օրվա լրահոսը

Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2019 19:33

Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը՝ ժամը 3․50-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի Բագրատունյաց պողոտայի վաճառքի և սպասարկման սրահ երկու անձ է մտել։

Բաժնի օպերատիվ խմբի և պարեկային ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ սպասարկման սրահ մտած տղամարդիկ չէին հասցրել ո՛չ գողություն անել, ո՛չ էլ լքել տարածքը։ Նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանեցին կատարածը։

Պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 38 և 46-ամյա տղամարդիկ բջջային օպերատորի սպասարկման սրահ էին մտել տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակն ու պատուհանը կոտրելով։ Բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031