Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են «ՎԱԶ-2106» ու «Mercedes-Benz E» մակնիշի մեքենաները․ վարորդն ու ուղևորը մահացել են

Նոյեմբեր 02,2019 20:32

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել  են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս Ե., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Արևահատ Հ.-ին (ծնված 1949 թ.): Կարեն Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Արևահատ Հ.-ն՝ Շենգավիթի ԲԿ: Բժշկական կենտրոններում տուժածները մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930