Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք՝ ճարտարապետներս, լեզու չենք անցել ինստիտուտում. որևէ մեկը չի կարող ցույց տալ, որ ճարտարապետներն ապազգային են և կաղում են հայոց լեզվից». Լևոն Վարդանյան

Նոյեմբեր 09,2019 15:47

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը համամիտ է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի այն որոշման հետ, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաներն այլևս չպետք է դասավանդվեն բուհերում:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «ՀՅԴ-ական երիտասարդներն այդ հարցը քաղաքականացնում են և նշեց. «Մենք լեզու չենք անցել ինստիտուտում: Ես գտնում եմ, որ դա չի խանգարել, և որևէ մեկը չի կարող ցույց տալ, որ ճարտարապետներն ապազգային են և կաղում են հայոց լեզվից: Եթե լեզուն բարձրագույն կրթության մասնագիտական առարկա է, դա այլ հարց է, բայց եթե մասնագիտական չէ, ժամանակ ենք ծախսում: Օրինակ՝ լավ կլիներ, որ հուշարձաններ վերականգնող ճարտարապետները բուհում անցնեին գրաբար: Մյուս կողմից բուհերն այնքան ուժեղ պիտի լինեն, որ իրենք իրենց ծրագրերը որոշեն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականներին՝ ապա բոլորս հիշում ենք նրանց կրթության նախարարներին: Սա այն հարցը չէ, որ պետք է դարձնել հրաժարականի պահանջ»:

Լևոն Վարդանյանը կարծում է, որ եթե ընտրել ենք իշխանություն, պետք է թույլ տանք նրան քայլեր անել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930