Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդներն էլ ԱԳ նախարարի հեռանալն են պահանջում

Նոյեմբեր 11,2019 15:50 Share

Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախարարությունների շենքերի կենտրոնական մուտքի դիմաց այսօր բողոքի ցույց արեցին նաեւ ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչները։ Նրանք էլ դժգոհ են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից եւ կարծում են, որ նա էլ պետք է հեռանա։

Հիշեցնենք, որ նույն վայրում նաեւ ՀՅԴ երիտասարդներն են եւ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի այն ուսանողները, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը եւ խոստումները դատարկ են։

ՀՀԿ երիտասարդները ԱԳ նախարարի համար որպես խորհրդանշական նվեր բերել էին դատարկ ճամպրուկ` որպես բնորոշիչ, իրենց խոսքով, այդ դատարկ քաղաքականության։

Հայկ Մամիջանյանը քննադատեց նաեւ ԱԳՆ քաղաքականությունն Արցախի հարցում` նամակի տեսքով նախարարից պահանջելով պատասխանել, թե ինչու են օրակարգից դուրս մղվել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, եւ թե երբ է Արցախը վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930