Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ». Արսեն Բաբայան. Тert.am

Նոյեմբեր 12,2019 23:00

«Դատարանն իմ նկատմամբ ապօրինի կալանք է կիրառել, ես կալանավորված էի 22 օր շարունակ, այն դեպքում, երբ հանցագործություն տեղի չի ունեցել»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կալանավայրից այսօր ազատ արձակված՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Ըստ նրա՝ իրեն մեղսագրվող արարքը՝ իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը, գոյություն չունի, քանի որ ՍԴ նախագահը չի կարող Դատարանի լիազորությունները միանձնյա իրականացնել: «Ի սկզբանե չէր կարելի ինձ վերագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածով քննություն իրականացնել, քանի որ կա համաներման մասին օրենքը: Բայց նախաքննություն իրականացնող մարմինը թքած ուներ այս ամենի վրա»,-ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ իր դեմ որևէ ապացույց կամ փաստ չկա, որը հիմնավոր կասկած է առաջացնում ենթադրյալ հանցագործությանն իր առնչության հարցում, ավելին, Բաբայանի պնդմամբ՝ քրգործում կան նյութեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը, սակայն նախաքննության մարմինը դրանք չներկայացրեց դատարան:

«Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ: Այս ամենն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իշխանության շտապողականությունը տպավորություն է թողնում, թե՝ փորձենք, կստացվի՝ կստացվի: Այս գործը չունի ապագա, կալանավորման գործընթացն ապօրինի էր: Այս քայլն արվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- կարծում է Արսեն Բաբայանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930