Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց մեկնաբանության». Ալեն Սիմոնյանի պատասխանը Aravot.am-ի հարցին

Նոյեմբեր 21,2019 23:23

Aravot.am-ը  ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ,  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից այսօր  հետաքրքրվեց, թե ինչ կասի այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Իտալիայում  կրկին հայտարարեց,  թե ԼՂԻՄ-ը  անկախության հանրաքվեով Ադրբեջանի կազմից է դուրս եկել: «Առանց մեկնաբանության», – եղավ Ալեն Սիմոնյանի պատասխանը:

Հիշեցնենք, որ Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Նրա այս ձեւակերպումը քննադատվեց:

Իսկ Միլանում վարչապետը ճշտեց, որ Արցախն ու Ադրբեջանը իրենց անկախությունը հռչակել են զուգահեռ, ԽՍՀՄ կազմից դուրս գալով` ժամանակին գործող ԽՍՀՄ սահմանադրության ու օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930