Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տեղեկատվության ազատությունը առանցքային բանալի է կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ իրականացնելու համար. Շուշան Դոյդոյան

Նոյեմբեր 29,2019 17:18

«Տեղեկատվության ազատությունը, մատչելիությունն առանցքային նշանակություն ունի երկրում ցանկացած բարեփոխման հաջողության համար, ինչպես նաև այն առանցքային բանալի է կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ իրականացնելու համար»,-«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովին հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրն իրականացվել է մեկուկես տարի, և ԻԱԿ-ը երևանյան ու մարզային շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ իրականացրել է 23 տարբեր ծրագրեր, որոնք մի կողմից ուղղված են եղել հանրային նշանակության մի շարք ոլորտներում (առողջապահություն, ճանապարհաշինություն, էլեկտրոնային կառավարում և այլն) պետական ծախսերի մշտադիտարկմանը և առկա խնդիրների լուծման առաջարկների մշակմանը, մյուս կողմից հանրային շահերի պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

The final conference of the project “Investigative journalism for the more informed citizens” took place in Alexander hotel in Yerevan, Armenia

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ (ՀԸԳՀ) Գոնսալո Սերանոն ասաց. «Համաձայնագիրը ստորագրվել է երկու տարի առաջ, և արդեն կարող ենք արձանագրել որոշ արդյունքներ: Մի քանի օր առաջ մեր դեսպանը ոչ պաշտոնական նախաճաշ ունեցավ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որպեսզի մենք կարողանանք մարդկանց իրազեկել, թե ինչ է նշանակում այս համաձայնագիրը հետագայի համար և հենց այսպիսի ծրագրերի միջոցով ենք մեր զրուցակիցներին իրազեկել: Այս շաբաթ նաև մենք կարևոր զրույցներ ենք ունեցել կառավարության հետ, առիթ ենք ունեցել զրուցելու փոխվարչապետի հետ: Շատ ուրախ եմ, որ հանրային բարեփոխումները կարևոր առաջնահերթություններ են ՀՀ կառավարության համար»:

The final conference of the project “Investigative journalism for the more informed citizens” took place in Alexander hotel in Yerevan, Armenia

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը հայտարարեց՝ մարդակենտրոն և մարդու իրավունքները հարգող պետությունում կարևոր է տեղեկատվության ազատության իրավունքը. «Հնարավոր չէ ունենալ ժողովրդավարական պետություն, որտեղ տեղեկատվության ազատությունը երաշխավորված չէ: Հնարավոր չէ ունենալ իրավական պետություն, որտեղ քաղաքացին չունի տեղեկություն փնտրելու և տարածելու ազատություն, հնարավոր չէ ունենալ կոռուպցիայից ազատ պետություն, որտեղ մենք չունենք թափանցիկ և հաշվետու պետական կառավարման համակարգ»:

Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ այժմ ներդրվել են էլեկտրոնային ժողովրդավարության գործիքներ. «Մենք ունենք արդեն էլեկտրոնային գործիքներ` https://e-request.am/hy/ , որը հնարավորություն է տալիս դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել էլեկտրոնային եղանակով, որոնց միջոցով կառավարությունը հնարավորություն է տալիս մասնակցել պետական քաղաքականության մշակմանը, իրավաստեղծ գործունեությանը»:

Ճանապարհային անվտանգության ոլորտում ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Լիլիթ Գալստյանը պատմեց, թե ինչ են իրականացրել դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նա հայտնեց, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, առցանց հեռուստաընկերություն, որը հնարավորություն է տալիս ճանապարհային անվտանգության ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ. «Ինֆորմացիոն այս դարաշրջանում մենք պիտի կարողանանք ի վերջո լինել մի օղակ, աղբյուր, որը լինի հստակ, մասնագիտացված, ճշգրտված և գոնե 90 տոկոսի ճշգրտությամբ խնդիրները ներկայացնող և այդ խնդրի հանդեպ միջազգային, տեղական լավագույն փորձագետների ներառող աղբյուր պիտի լինենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930