Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի

Դեկտեմբեր 11,2019 15:01

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, անհայտ անձը ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:

Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031