Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը. Shamshyan.com

Նոյեմբեր 03,2026 13:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, կոտրել են Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փողոցում, Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում, ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի  

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել