Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կրակագույն PHOENIX-ի վերածնունդ Երևանում. Just Black-ը ներկայացրեց 2020 թվականի հավաքածուն

Դեկտեմբեր 17,2019 22:12

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Just Black կոնցեպտուալ բրենդի Phoenix 2020 նոր հավաքածուի ցուցադրությունը:Հավաքածուն ներկայացնում էր 55 լուք՝ յուրքանչյուրն ստեղծված կրակի, մոխրի և ածխի մոտիվներով՝ տարբեր դետալների օգնությամբ  արտացոլելով Phoenix 2020-ի կերպարն ու շքեղ գեղեցկությունը:

Phoenix 2020 հավաքածուն խորհրդանշում է ուժ, պայքար, ոգի և վերածնունդ և առանձնանում է նախորդներից. Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն այս անգամ շեշտը դրել է Phoenix 2020-ի խորհրդանիշ կրակագույնի վրա՝ քաղաքային ոճից անցում կատարելով դեպի դասական և կոկտելային ոճ: Շեղվելով նորաձևության կանոններից՝ Just Black-ը միանգամից ներկայացնում է աշուն-ձմեռ և գարուն-ամառ հավաքածուններ՝ 2020 թվականի ողջ գաղափարախոսությունը ներդնելով հենց Phoenix 2020 կոնցեպտում:

Ներկայացնելով Phoenix 2020 հավաքածուի կոնցեպտի մասին՝  Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն ասաց.«Phoenix 2020-ը Just Black կոնցեպտուալ բրենդի թվով 4-րդ հավաքածուն է : Pհoenix-ն արդեն իսկ թելադրում է մոխիր և կրակ հիշեցնող տեկստուրա, ու քանի որ մեր գույնը սևն է, փորձել ենք ստեղծագործել դետալների օգնությամբ և ցույց տալ սևի բոլոր հնարավոր վերափոխումները բնության մեջ: Հավաքածուն ստեղծելիս՝ պատկերացումներումս ունեցել եմ մեկ կերպար, որից ոգենշնչվել եմ: Սակայն ընթացքում հասկացա, որ այն, ինչ ներդնում եմ այստեղ, գալիս է հենց իմ ներսից, նման եմ այն կնոջն, ում մասին փորձում եմ պատմել, և ինչ-որ չափով Pհoenix -ի գաղափարախոսությունը կրում եմ ինքս էլ»:

Ինչպես Just Black-ի յուրաքանչյուր հավաքածու Phoenix 2020-ը ևս ներառում էր կոնցեպտին համապատասխան այլ գույնի մեկ զգեստ. այս անգամ դա կրակագույնն էր: «Սա մի նախագիծ է, որի նպատակներից է հայկական նորաձևությունը դուրս բերել արտաքին շուկաներ և ներկայանալ դրսի հանրությանը»,-հավելել Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ Just Black բրենդը հիմնադրվել է 2017 թվականին Գայանե Մանուկյանի կողմից, ում համար ոգեշնչման աղբյուրը սևն է, որն իր մեջ համախմբում է բնության բոլոր գույները՝ առաջացնելով տարաբնույթ զգացմունքներ: Բրենդի ստեղծարար թիմի նպատակն է սև գույնը մատուցել նորովի և փոխել  գույնի մասին ընկալումներն ու կոտրել առկա կարծրատիպերը: Հայկական նորաձևության մեջ այն առաջին բրենդ է, որը ներկայանում է ամբողջապես և բացառապես սևի տարբեր երանգների  լուքերով՝ հագուստից մինչև աքսեսուարներ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Բրենդի գաղափարախոսությունն է, օգտագործելով սևի խորհրդավոր և ուժեղ երանգները, միավորել անցյալը, ներկան ու ապագան: Կրելով այս գաղափարախոսությունը՝ Just Black բրենդի ստեղծարար թիմն իր հավաքածուներում դետալային անդրադարձ է կատարել հայի ազատատենչ ու պայքարող ոգուն, որի հիման վրա ստեղծվել է «Պատրոնդաշ» շարքը : Just Black-ը, չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին,  ստեղծել է  4 հավաքածուներ՝  “The Dot”, «Թեյշեբաինի», “Panta Rhei” , Phoenix 2020:

Just Black բրենդը ծնվել է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորում և ներկայացնում է մեր մայրաքաղաքի տրամադրությանն ու ճաշակին բնորոշ քաղաքային լուքեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031