Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը. փաստաբան

Հունվար 16,2020 15:51

Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից:

Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը մերկապարանոց և զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգսյանի հասցեին, մեղադրելով նրան «երիկամների վաճառքի» մեջ:

Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ և երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած և մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է: Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:

Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը:

Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031