Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Հունվար 18,2020 22:04

Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի եւ նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:

Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձեւաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաեւ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ եւ մրցակցային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031