Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին

Փետրվար 10,2020 10:28

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել կուսակցության ղեկավարի տեղակալ Ալի Ահմեդովը՝ վկայակոչելով էքզիթ փոլի արդյունքները:

Կանխատեսումների համաձայն՝ իշխող կուսակցությունը խորհրդարանում ստանում է 125 տեղից 69-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն: Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 47.81 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 1314 թեկնածու՝ 20 քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև անկուսակցական թեկնածուներ: Միևնույն ժամանակ մի խումբ կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են:

Ընդդիմադիրները ևս հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին՝ լցոնումներ, դիտորդների աշխատանքների խոչընդոտում:

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը հայտնել է, որ ամենատարածված խախտումներից մեկը դիտորդների մուտքն ընտրատեղամասեր արգելելն էր: Իսկ այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներին հաջողվել է մուտք գործել, նրանց վրա ճնշումներ են կիրառվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ադրբեջանում ընտրությունների կեղծումը մեր շահերից է բխում՝նրանք ավելի խոցելի են դառնում միջազգային տարբեր ,,ֆորում,,ներում:Միայն մեկ բայց կա՝այդ ,,ֆորումները,,միշտ ամեն ինչ արել են մեկ հարթության մեջ դնել նաև ՀՀ-ին՝մեր օգնությամբ կամ առանց մեզ….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829