Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի կասկածով արված 9 թեստերի պատասխանները ստացվել են. Փաշինյան

Մարտ 02,2020 18:40

ՀՀ 9 քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով արված թեստերի պատասխանները ստացվել են. վիրուսը չի հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կասկածելի դեպք ասելով՝ նկատի ունենք, որ քաղաքացին ռիսկային երկրների քաղաքացիների հետ է շփվել, կամ համապատասխան չվերթից է օգտվել: Թեստերը հաստատել են, որ նրանք կորոնավիրուս չունեն, ուղղակի մրսած են: Այս գործընթացը շարունակական է: Այն դեպքերում, երբ կասկածելի դեպքեր են լինում, կամ մարդիկ կասկածում են, որ շփվել են եւ հայտնում են այդ մասին, ստուգում ենք»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում մեկուսացված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսով հիվանդ միակ ՀՀ քաղաքացու մոտ առողջական վիճակի վատթարացում չկա. «Նրանք ջերմություն չունեն, հիվանդ չեն: Դա շատ լավ է: Քայլ-քայլ պետք է առաջ շարժվենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031