Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի երեխաներին ներքաշել քաղաքականության մեջ». Աղասի Ենոքյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ անչափահաս աղջկա՝ քարոզարշավին մասնակցելու մասին

Մարտ 09,2020 20:08

«Ես կարծում եմ՝ սա ավելի շատ բարոյական խնդիր է. չի կարելի երեխաներին ներքաշել քաղաքականության մեջ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավին մասնակցում էր նաև նրա անչափահաս դուստրը, այսպես արձագանքեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա նշեց, որ այս դեպքում պատասխանատվությունն ընկնում է հենց Նիկոլ Փաշինյանի վրա ու նկատեց. «Ստացվում է, որ շատերն՝ իրենց ոչ կողմնակիցները, սահմանափակվում են նրանով, որ երեխա է մասնակցում քարոզարշավին, իսկ իրենք այս դեպքում չունեն որևէ սահմանափակում: Սա իրոք խնդիր է»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ներկայիս մասնակցությունը քարոզարշավին  Աղասի Ենոքյանը համարում է անօրինական: Նա նկատեց. «Կարծես վաղը վերջապես արձակուրդ է վերցնում. սրանից հետո կհամարվի, որ արդեն մի քիչ ավելի օրինական է իր մասնակցությունը, քանի որ որպես արձակուրդում գտնվող պաշտոնյա հանդես կգա, ոչ թե որպես պաշտոնյա»:

Անդրադառնալով մետրոյում «այո»-ի քարոզչական բուկլետը պատռած աղջկա քայլին՝ Աղասի Ենոքյանն ասաց. «Մարդն ուղղակի իր կարծիքն արտահայտեց այս սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Հենց նոր տաքսու վարորդն ասում էր՝ ես վիրավորված եմ ինձ զգում, որ Հրայր Թովմասյանին հանելու համար յոթ միլիարդ դրամ գումար են ծախսում ու մեզ բոլորիս ներգրավում այս ամենում: Ուզում են հանել, թող հանեն, ինչո՞ւ են պատասխանատվությունը մեզ վրա գցում»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ այդ աղջկա քայլը բնականոն, նորմալ վիճակն է, երբ քաղաքացին իր կարծիքն է հայտնում հանրաքվեի վերաբերյալ: Իսկ այն կարծիքը, թե շնորհակալ լինենք, որ դրա համար քաղաքացուն  չեն սպասում, Աղասի Ենոքյանը խնդիր է համարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031