Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Պետք է հանրաքվեն ու Արցախի ընտրությունները հետաձգել

Մարտ 12,2020 19:03

Մարուքյանը գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար պետք է իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը համախմբվեն

«Լուսավոր Հայաստան կուսակցությունն» այսօր խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ մտահոգված են Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հայտարարված պանդեմիայի եւ  Հայաստանում հայտնաբերված  կորոնավիրուսի 3 դեպքի առիթով:

«Քննարկել են ստեղծված իրավիճակում անելիքները եւ կուսակցությունը գտնում է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները պետք է միանշանակ հետաձգվեն՝ կապ չունի քարոզարշավ է, հարսանիք է, թե…, ամեն ինչ: Սա նաեւ վերաբերում է Արցախի հանրապետությանը: Մենք շատ սերտ կապված ենք, եւ որեւէ տարբերություն չկա՝ Լոռու մարզում է որեւէ զանգվածային միջոցառում հետաձգվում թե՝ Արցախում, այսինքն՝ ըստ էության, նույն բանն է»:

Էդմոն Մարուքյանի խոսքով, պետք է հետաձգվի նաեւ Սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեն եւ նաեւ Արցախի նախագահի ընտրությունները. «Պատճառը  համաշխարհային պանդեմիան է եւ այն վտանգները, որոնք մենք կարող են ՀՀ-ում ունենալ: Մենք կարծում ենք՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը պետք է համախմբված լինենք այս առիթով եւ փորձենք հնարավորինն անել, որպեսզի Հայաստանը չընկնի համաշխարհային հարվածի տակ»:

Մարուքյանի խոսքով, երբ  ժամանակին ասում էին, որ Երեւան–Միլան չվերթը պետք է փակել, երեկվա հայտնաբերված դեպքերի համար էին ասում. «Մեր այդ հորդորն ընդհանարապես արհամարհվեց: Այսօր էլ, որ ասում ենք, պետք է կրթական հաստատությունները փակվեն, կրկին նկատի ունենք այն, ինչը որ սպասվում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031