Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանին հաջողվել է մեկնել Հայաստանից

Մարտ 16,2020 23:20

ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանին հաջողվել է մեկնել Հայաստանից: Նա առողջական խնդիրներ ունի եւ արտերկիր էր մեկնում հերթական հետազոտությունների:

Ցերեկը Ռուբեն Հայրապետյանին թույլ չէին տվել հատել Հայաստանի սահմանը, որեւէ կերպ չպատճառաբանելով արգելքը: Այդ մասին տեղեկացրել էր վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը: Այդ առիթով նա նաեւ հաղորդում է ներկայացրել`հանցագործության մասին:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ  ասել են իբրեւ թյուրիմացություն է եղել: Նա նոր տոմս էր գնել եւ դեռ չգիտեր`կհաջողի՞ մեկնել, թե`ոչ:

Քիչ առաջ, Ամրամ Մակինյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ պարոն Հայրապետյանը մեկնել է եւ ամեն ինչ նորմալ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031