Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայում օլիմպիական ջահի երթը նույնպես չի կայանա

Մարտ 24,2020 19:55

2020 թվականի ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման հետեւանքով օլիմպիական կրակի փոխանցումավազքը այդ երկրի տարածքում նույնպես չի կայանա:

Կազմակերպիչները մինչ այդ, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում որոշել էին, որ մարտի 20-ին Ճապոնիա բերված եւ մարտի  26-ին մեկնարկող  փոխանցումավազքը կայանալու էր առանց ջահակիրների մասնակցության: Այսինքն, օլիմպիական ջահը պետք է տարվեր ավտոմեքենաներով՝ սակավամարդ տարածքներով: Խաղերը մեկ տարով հետաձգելուց հետո օլիմպիական ջահի երթը անիմաստ է դառնում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031