Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն դոլար

Մարտ 28,2020 01:39 Share

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին

Այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել