Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան

Ապրիլ 04,2020 14:23

Քանի որ հաշվետու եմ հանրության առջև, խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է:
Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարները:

Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանձնարարականը ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ առ այսօր: Անցել է ԿԵՍ ՏԱՐԻ: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները, հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք, որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսականորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնելու, առհասարակ կառավարման հմտություններ ապահովելու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները, որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ

#NikolPashinyan#ՀՀկառավարություն#Երևանիքաղաքապետարանի#ՀՀԿԳՄՍ#ՀՀքաղշինկոմիտեՔանի որ հաշվետու եմ հանրության առջև….

Gepostet von Դավիթ Մաթևոսյան am Freitag, 3. April 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930