Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը սպառնում է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 09,2020 23:40

«Ամերիկայի ձայն». Այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պիտի կենտրոնանա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա, հայտնվում է իր ամենամեծ դոնոր պետության ղեկավարի քննադատության ներքո:

Դոնալդ Թրամփը կազմակերպությանը մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ, եւ սպառնում է դադարեցնել այս կազմակերպության ֆինանսավորումը:

Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես է գալիս միասնության կոչով ու հորդորում խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից:

«Կարիք չկա կովիդ 19-ը դարձնել քաղաքական կսմթոցների առիթ: Ձեր դիրքը դնելու համար ունեք շատ այլ ուղիներ», հայտարարել է Ղեբրեյեսուսը:

«Երբ ասում է «քաղաքականացնել», արդեն իսկ ինքն է հարցը քաղաքականացնում», ի պատասխան հայտարարում է Թրամփը ու ավելացնում, որ կազմակերպությանն է անցյալ տարի հատկացվել մոտ 500 միլիարդ դոլար ու հարյուր միլիարդավոր դոլարներ` նախորդ տարիներին: «Նրանք պիտի ավելի լավ աշխատեին այդ գումարներով», հայտարարել է Թրամփը:

Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում է նաեւ «չինաստանամետ» լինելու մեջ: Նա հիշեցնում է, որ կազմակերպությունը գովեստի խոսքեր է ասել համաճարակի դեմ պայքարում Չինաստանի գործողությունների մասին: «Ու այսօր շատերն են ասում, որ սա չափից շատ է այն պետության համար, որը մինչ այդ փորձում էր կոծկել Ուհանում սկսված հիվանդությունը», հայտարարում է Թրամփը:

Ինչպես վերլուծաբան Ռոբերտ Դելին է ասում, այստեղ իրոք կա հասկանալի մտահոգության առիթ, երբ կազմակերպությունը գովաբանում է Չինաստանին: «Սակայն մյուս կողմից կարելի է ենթադրել, որ Թրամփի վարչակազմը փորձում է այս կերպ կոծկել իր իսկ կողմից ուշացված քայլերը», ասում է նա:

Նույն օրը, երբ Թրամփը սպառնաց դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը, պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդես եկավ կովիդ 19-ի դեմ համաշխարհային պայքարի համար ԱՄՆ-ի կողմից հավելյալ 225 միլիոն դոլար հատկացնելու մասին հայտարարությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930