Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստառուները, տրանսպորտի ոլորտի աշխատակիցները եւս աջակցություն կստանան. Փաշինյան

Ապրիլ 15,2020 18:55 Share

«Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք, որ հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաեւ մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, սպորտային՝ մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հայտնեց՝ մինչեւ հիմա նպաստառու ընտանիքներն աջակցություն չեն ստացել, բայց այսօր որոշել են՝ նպաստառուներին կտրվի նպաստի կեսի չափով միանվագ աջակցություն. «Աջակցության 30%-ը կփոխանցվի կոմունալ ծախսերի հաշվին, իսկ մնացած մասը կտրվի առձեռն՝ որպես միանվագ օգնություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել