Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն

Ապրիլ 17,2020 22:03 Share
Աջակցեք aravot.am-ին

2020թ. ապրիլի 17-ին ժամը 17.00-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի  ժամանակ,  համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով  թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

Հրապարակում ենք ամփոփիչ արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: