Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ պատասխանատու օղակ չի՞ կարող ասել՝ լավ չի, որ նման բացթողում է եղել, ներողություն խնդրել ու անցնել առաջ․ Լուսինե Մարգարյան

Ապրիլ 19,2020 21:18

«Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուղիղ եթերը և առհասարակը, աշխատանքն առանց թերությունների, վրիպակների չի լինում։ Դա մենք գիտենք։ Գիտենք, քանի որ մշտապես աշխատել ենք և արվածի ու չարվածի համար էլ պատասխանատվություն կրել։

Ինձ պարզապես զարմացնում է փաստացի կատարվածից, ասվածից հետո պաշտոնական մեկնաբանություններ թողնելու ու պարզաբանումներ տալու այս ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալիզմն ու անպատասպանատվությունը։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ վարչապետից սկսած մինչ պատգամավոր ու նախարար՝ իրենց մամուլի խոսնակներով ու օգնականներով մի բան ասել են/ արել են, հետո իբր իրավիճակը շտկելու նպատակով փորձել են խմբագրել ու ամեն ինչ ավելի վատացրել։

Ժողովրդական առածը հենց այս դեպքերի համար է ասված․ «հոնքը սարքելու տեղը, աչքն էլ հանեցին»։ Վարչապետի մամուլի խոսնակը մեղքը Հանրային հեռուստատեսության վրա է գցում, Հանրայինը՝ մյուս բոլոր հեռուստաընկերությունների, տողատակում էլ՝ կառավարության։

Մեկը մյուսի վրա մեղքը գցելու ընթացքում այս ամենը դառնում է օրվա թոփ-թեմա, ֆեյսբուքում անվերջ խոսում են, գրում, մեղադրում, նեղվում ու նեղանում։ Վստահաբար յուրաքանչյուրը փորձում է իր դիրքերն ամրապնդելու համար դիմացինի նկատմամբ դավեր նյութել։

Էս ինչո՞վ եք զբաղված, որևէ պատասխանատու օղակ չի՞ կարող ասել․ լավ չի, որ նման բացթողում է եղել, ներողություն խնդրել ու անցնել առաջ։

Ֆեյսբուքյան էջերում պաշտոնական գրառումներ անող, մեր՝ հարկատուներիս հարկերով պարգևավճարներ ստացող պաշտոնյաներ, ձեզ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈՒՆ բառը ծանո՞թ է։

Հարկատուներիս հարկերով պարգևավճարներ ստացող պաշտոնյաներ, Ձեզ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈՒՆ բառը ծանո՞թ է. Լուսինե…

Gepostet von «Մեկ Հայաստան» կուսակցություն am Sonntag, 19. April 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930