Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ ուղիղ եթերից առաջ հազալու եւ կորոնավիրուսի 3-րդ թեստը հանձնելու մասին

Ապրիլ 20,2020 00:01

«Այդ խայտառակ բանը ուղիղ եթերի… որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են: Սովետական ժամանակ երեխաների մոտ ընկալում կար, որ ուսուցիչները հաց չեն ուտում, կներեք՝ զուգարան չեն գնում, ուստի նման տպավորություն է: Շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, բայց այդ վատ երեւույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի, ինչը երեւում է կադրում»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քիչ առաջ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 17-ին կորոնավիրուսի տարածման սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանը նվիրված ուղիղ հեռարձակման հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնված՝ իր մասնակցությամբ ուղիղ եթերին նախորդած տեխնիկական փորձի կադրերին՝ մոնտաժված ծաղրական հնարքներով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց. «Իսկ ի՞նչ է երեւում կադրերում. երեւում է սովորական աշխատանքային իրավիճակ, երբ խնդիր կա կարգավորել «սուֆլյորի» արագությունը, որպեսզի գրածս տեքստը կարողանամ ճիշտ կարդամ: Շատերին իմ հազն էր հուզել… Այսօր արդեն երրորդ թեստն եմ արել կորոնավիրուսի: Պատասխանը, ի դժբախտություն ոմանց, եւ ի ուրախություն ինձ, բացասական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930