Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական հարկերի մի մասը կտրվի համայնքներին, եթե վերջիններս ծրագրեր ներկայացնեն

Մայիս 05,2020 12:51 Share

Մետաղական եւ ոչ մետաղական հանքարդյունահանողների`օրենքով արդեն իսկ սահմանված բնապահպանական վճարների մի մասը կհատկացվի ազդակիր համայնքներին՝ սոցիալական եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար. ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ընկերությունների կողմից բնապահպանական հարկերի նպատակային վճարման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը, նշյալ հատկացումը կիրականացվի, եթե համայնքը նախարարությանը ներկայացնի որեւէ սոցիալական կամ առողջապահական ծրագիր, ընդ որում՝ համայնքը ծրագիրը կարող է մշակել ոչ թե տվյալ տարի, այլ, օրինակ, երեք տարի անց, եթե այդ երեք տարվա բնապահպանական վճարի հատկացումների հանրագումարն է բավարար՝ ծրագիրն իրականացնելու համար:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքը գործելու է 2021թ.-ից: «Այդ ծրագրերը պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքերում: Մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում բաշխման կարգ կգործի, որը կսահմանի կառավարությունը»,-հավելեց Շուշանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031