ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Նարեկ Կարապետյանին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։
Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:
Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):
Կարդացեք նաև
Հ.գ. Հատկանշական է նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանք։


















































