Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ եւ բոլորին, չհերքեց իմ պատմածը»

Մայիս 05,2020 23:00 Share

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հերքել, ես շատ լավ գիտեմ, եւ գիտի նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը

«Շատ եմ ուզում, որպեսզի ամրագրենք մի հետաքրքիր եւ պատմական փաստ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ եւ բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրերս, եւ չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը պատմեց ամիսներ առաջ»,-«ֆեյսբուքյան» էջում հրապարակված տեսանյութով այսօր հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշեց. «Փաշինյանը հանձնարարել էր այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ինձ հետ հանդիպել Հռոմում եւ քննարկել գործարք՝ «ես դադարում եմ ՀՀ-ում զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են կամ շատանում, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար X հիմնադրամին»: Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հերքել, ես շատ լավ գիտեմ, եւ գիտի նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031