Լրահոս
Օրվա լրահոսը

«Շումանի Հռչակագրի» նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր. Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է

Մայիս 08,2020 16:21

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների համատեղ մամլո հաղորդագրությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․ այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։ 1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։

Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարելիցի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք  խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։ «ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։

Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր  ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝  ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031