Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը նշել է՝ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը

Մայիս 29,2020 17:41

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:

Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031