«Ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիների կողմից հաճախ հնչող հարցին, թե ընտանիքի անդամներն ինչու պետք է իրենց ավտոմեքենայում դիմակ կրեն: Նա առաջնահերթ շեշտեց՝ որպեսզի մեր տեսքով մյուսների զգոնությունը բարձրացնենք: «Երբ մարդը նայում է աջ ու ձախ ու տեսնում դիմակով մարդ, նրա զգուշավորության զգացողությունը վերադառնում է: Հո 24 ժամ չենք մտածում կորոնավիրուսի մասին, առօրյա գործերով ենք ընկնում, մոռանում ենք զգոնությունը: Հետեւաբար, երբ մեքենայով դիմակներով եք երթեւեկում, բարձրացնում եք մյուսների զգոնությունը»,-նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով, մյուս պատճառը հետեւյալն է՝ մեքենաները պարբերաբար տարվում են սպասարկման. «Դուք չգիտեք, թե ձեր մեքենան ով եւ ինչպես է լվանում, վստահ չեք՝ երբ գլուխը դնում եք ձեր մեքենայի ապակուն, դրա վրա վիրուս թողնվե՞լ է, թե՞ ոչ: Գուցե վիրուսը բռնակի վրա է, որին ձեռքով կպնում եք, հետո ձեռք տալիս երեխային, որն էլ իր ձեռքը դեմքին է տանում… Ուստի դիմակ կրելն է երաշխիք, որ վարակը չտարածվի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/269213311059899/?__xts__[0]=68.ARC1aFiy54UHHATHhcaGK6Ho6dx7T9eS2su1VMNK94kn2Pqz04MWy0NGRHDfw967Wh27WTXEw6Lde-A43u4ft08HWpn14xTp4KaunnaTQGv1mLbYkuBDGxvPvAHRKKHBSWzGZwXpZA91OcwWZDXS1p9UIn8GU4hgagYUO2P64iLC05Qb0jZZvqI3kzM9Dyuh7xgWj48LeibWYYl8OTNFakILHoKmo8vlRa7fYWURcdLeome3SZDJH_a2qfM_1i-4bvU81ekJGLJVV0gX5wmfg6IChqc8PwG6VVZY9sBdORj27JOqI0Dd7tuSk7xioXfYVXtKbA_kCxDFF_h4qda5kLG2S8_w-5KzrbfcVw&__tn__=-R
Մյուս հարցը, ըստ Փաշինյանի, այն է, թե ինչու ենք բաց տարածքներում պարտադիր դիմակ կրում. «Սրա պատասխանն էլ է նույնը, որ ձեր տեսքով ահազանգեք ուրիշներին, դիմակով անընդհատ հուշեք զգոնությունը չկորցնելու մասին: Բացի այդ, քայլելիս մարդիկ երբեմն հպվում են իրար, երբ, օրինակ, մայթեզրը նեղանում է, ուստի չկա երաշխիք, որ դուք չեք վարակվի: Մյուս կողմից, երբ դուք դրսում տեսնում եք ձեր ծանոթին, խախտվում է սոցիալական հեռավորությունը, իսկ դիմացինի դեմքին առկա դիմակը հիշեցնում է, որ պետք է պահել այն: Մյուս կողմից, զբոսայգում ձեռքով կպնում եք որեւէ տեղի, ուստի դիմակը երաշխիք է, որ չվարակվեք: Չմոռանանք, որ առանց ախտանշանների վարակակիրներ էլ կան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































