Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը վզիցս էր բռնել, մեկ ուրիշն էլ ոտքերիցս էր քաշում». ԲՀԿ-ական պատգամավորը վնասվածքներ ունի

Հունիս 14,2020 16:27

«Մեկը հրում էր, մյուսը՝ թեւատակերից էր քաշում, մեկը վզիցս էր բռնել, մեկ ուրիշն էլ ոտքերիցս էր քաշում: Բոլորիս հորիզոնական դիրքով պառկեցրին ասֆալտին»,-Խանջյան փողոցում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներն ի նշան բողոքի նստել ու փակել էին Խանջյան փողոցը, ոստիկաններն էլ նրանց ուժով հեռացրել էին տարածքից: «Ասացի, որ իրավունք չունեն, որ պատգամավոր եմ, բայց պատասխանում էին, որ նշանակություն չունի»,-պատմեց Կարինե Պողոսյանը ու ցույց տվեց բազկի հատվածքում առկա վնասվածքը. «Տշում էին… որ տասը հոգով մի մարդու հրեն, ի՞նչ կլինի»:

Պատգամավորի ոտքի հատվածքում եւս վնասվածք է եղել:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930