Լրահոս
Օրվա լրահոսը

«Կին պատգամավորին ոստիկանները շպրտում են գետնին ու քարշ են տալիս». ԲՀԿ պատգամավոր

Հունիս 14,2020 15:26

«Սա բռնապետություն է: Չեմ հիշում մի իշխանություն, որի օրոք կին պատգամավորին ոստիկանները շպրտում են գետնին ու քարշ են տալիս: Իմ, Կարինե Պողոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասին է խոսքը: Մենք սոցիալական հեռավորություն պահպանելով ենք արել մեր ակցիան»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, որի ինքնազգացողությունը վատացել էր ոստիկանների գործողությունների ժամանակ: Նրանք ուժով հեռացրել էին փողոցի մեջտեղում նստած ԲՀԿ-ական պատգամավորներին:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի օրոք իրենք, որպես լրագրողներ, «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նիկոլ Փաշինյանին զորակցում էին՝ սեւ ժապավեններով բերանը փակելով. «Հիմա էլ կապում ենք այս ժապավենները: Չենք լռելու: Հասկացանք, որ բոլորիս վրա կարող են քրեական գործ հարուցել: Չի ստացվելու եւ չի անցնելու»:

14:50-ոստիկանությունից պարզաբանեցին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը բերման չի ենթարկվել, այլ հեռացվել է տարածքից:

15:00-ոստիկանությունը հայտարարում է, որ ցուցարարների կողմից արտակարգ դրության պայմաններում արգելված հավաքը չդադարեցնելու դեպքում իրականացնելու է գործողություններ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930