Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյանի և «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և մի շարք այլ հարցեր

Հունիս 22,2020 14:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 22-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների հետ:

Քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին պատգամավորների մասնակցության շուրջ օրերս ստեղծված տարաձայնություններին վերաբերող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: