Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել

Հունիս 22,2020 20:44

Պարետատան նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, թե ԵԱՏՄ երկրներում աշխատանք իրականացնող բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել մեկնել, մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից։ Բայց մեր հիմնական ծրագիրն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, և ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս։ Ամեն դեպքում՝ մենք ծրագրերով ինչ խոստացել ենք, որ 100 նոր նախագիծ պետք է ներկայացնենք, կապիտալ շինարարության ոլորտում դրանց մի մասով մրցույթներն արդեն տեղի են ունենում։ Եվ ես հույս ունեմ, որ անհրաժեշտ արդյունավետությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել։ Համենայն դեպս, մեր լավագույն ցանկությունը դա է, և հույս ունեմ, որ կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930