Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլ»-ը ընդունեց, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանադրական օրենքի հետ. Դավիթ Հարությունյանը՝ Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելու մասին. Tert.am

Հուլիս 03,2020 23:45

Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն:

«Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատահական չէ, որ անգամ «Իմ քայլ»-ը գիտակցեց խնդիրը և Սահմանադրության լուրջ խախտում կատարելուց հետո հասկացան, որ պետք է շտկումներ կատարեն Սահմանադրական օրենքում։

«Այսինքն իրենք ընդունեցին, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանադրական օրենքի հետ և այդ պահին, երբ այդ օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, փաստորեն թույլ չտալ մտնել դատավորին ՍԴ շենք, սա ուղղակիորեն քրեական օրենսգրքով հետապնդվող արարք կատարել է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ Հրանտ Նազարյանը միանշանակ կարող է մտնել շենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031