Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի կան տարածքներ, որտեղ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների դիեր». Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 16,2020 21:33

«Հակառակորդի՝ նախորդ գիշերվանից մնացած դիերն այսօր թույլատրվեց դուրս բերել տարածքից: Ցուցադրվեցին լուսանկարները: Այստեղ հետաքրքիր բան ասեմ՝ սա միակ տարածքը չէ, նման տարածքներ էլի կան, որտեղ մնացել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների դիերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին թույլատրել է իրենց զինվորների դիերը դուրս բերել Х տարածքից:

«Ադրբեջանական մամուլն այստեղ կեղծիքներ տարածեց: Կա զավեշտալի հակասություն: Եթե դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին այդքան ժամանակ մնացել կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպես էին հայտնվել մեր հսկողության տակ եւ ինչպե՞ս էր ստացվել, որ պետք էր մեր թույլտվությունը՝ դրանք հանելու համար»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հետեւությունը թողնում է ընթերցողներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031