Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Երևանի Մանկան տուն՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Թորոսյանը։
Գիտելիքի և դպրության օրվա առիթով նախարարը շնորհավորել է բոլոր դպրոցականներին՝ մաղթելով նոր գիտելիքներով, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթություն ստանալու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու հավասար հնարավորություն։
Կարդացեք նաև
Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքը ապագա մասնագիտության ընտրության, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կյանք ունենալու կարևորագույն գրավականն է։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ




















































