Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք ապացուցել, որ վայրագություններ Ադրբեջանն է արել Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը՝ BBC-ի «HardTalk» հաղորդմանը

Օգոստոս 14,2020 18:51

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի «HardTalk» հաղորդմանը, որտեղ նշել է, որ 2019-ին տնտեսական մեծ աճ ենք ունեցել Հայաստանում, միջազգային վարկանշային սանդղակում բոլոր անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, հակակոռուպցիոն քաղաքականության եւ այլ ցուցանիշներով բարելավել է իր դիրքերը, միջազգային մամուլը Հայաստանը որակում էր որպես տարվա երկիր. «Այս համավարակը խանգարեց մեր թռիչքին, բայց մենք կշարունակենք»:

Դիտարկմանը, որ մարդիկ չեն տեսնում այն փոփոխությունները, որոնք ակնկալում էին, դուք եկաք իշխանության՝ խոսելով խաղաղության մասին Ադրբեջանի հետ, բայց վերջին ամսում մենք տեսանք նոր կոնֆլիկտ, մարդիկ զոհվեցին երկու կողմերից, թվում է, թե այս հարցը որպես կանոն չի փոխվում, վարչապետն արձագանքեց, որ դրան անհնար է հասնել Հայաստանի միակողմանի գործողություններով, մենք կկարողանանք իրական խաղաղություն ունենալ, եթե Ադրբեջանը չմերժի դա: Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետ դառնալով՝ խաղաղության նոր ձեւաչափ է առաջարկել, այն է՝ ղարաբաղյան հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար ու ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որ խոսել է Ադրբեջանի ժողովրդի մասին: Բայց Ադրբեջանի նախագահը մերժում է այդ առաջարկները:

Հաղորդավարի հարցին, թե ինչո՞ւ դուք անցյալ տարվա օգոստոսին Ստեփանակերտում հայտարարեցիք՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա ակնհայտորեն սադրանք էր Ադրբեջանին՝ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրության այդ մոտեցումը նրանից է, որ ամեն անգամ փոխադարձ մեղադրանքներ են լինում, թե ով է խախտել հրադադարը: Դրա համար մենք առաջարկել ենք ստեղծել մեխանիզմ ու հետաքննել. «Ինչու ես ասացի, որ Ղարաբաղը՝ Արցախը Հայաստան է: Նախեւառաջ Ղարաբաղը հազարավոր տարիներ բնակեցված է բնիկ հայրով…»: Մինչ Փաշինյանը միտքը կավարտեր՝  hաղորդավարն ընդհատեց՝ ասելով, որ պատմության խորքերը չեն գնալու, ներկայիս իրականության մասին է խոսքը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի միջազգային իրավունքի տեսակետից ձեր քայլերը օկուպացիա են, դուք գնացել եք այնտեղ ու ասել՝ մեր տարածքներն են, խաղաղարար չեք՝ վարչապետը պատասխանեց, որ ՄԱԿ-ի անվտանգության կոնվենցիայում չի նշվում՝ «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստանի զինված ուժեր», այնտեղ գրված է Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժերի մասին: Երկրորդը՝ կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը փորձել է հայերից ազատել տարածքները: Ղարաբաղում մարդիկ են ապրում, իրենց առօրյա կարիքներն ունեն, մինչդեռ Ադրբեջանը վարում է Ղարաբաղը շրջափակելու քաղաքականություն. «Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու պատրաստ է կոմպրոմիսների»:

Փաշինյանը հիշեցրեց սումգայիթյան ջարդերի մասին: Հաղորդավարի հարցին, թե չե՞ք պատրաստվում պատասխանատվություն ստանձնել ու ներողություն խնդրել հայկական ուժերի կողմից չարաշահումների, խախտումների համար՝ այո՞, թե՞ ոչ՝ վարչապետը պատասխանեց, որ դեռ պետք է ապացուցվի՝ ով է վայրագություններ իրականացրել, մենք կարող ենք ապացուցել, փաստել, որ դա Ադրբեջանն է արել Ղարաբաղում:

Պատրաստեց Հռիփսիմե Ջեբեջյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31