Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է. Արայիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին որոշում է հաստատել

Օգոստոս 25,2020 13:25

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:

Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31