Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Առաջին խաղի արդյունքը մեզ համար բավարար չէր»

Սեպտեմբեր 07,2020 23:43

Սեպտեմբերի 7-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արշակ Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Արշակ, մակեդոնացիների դեմ խաղում որքանո՞վ խանգարեց այն հանգամանքը, որ միանգամից 5 նորեկ հայտնվել էին մեկնարկային կազմում: Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը թիմակիցների հետ:

-Կարծում եմ, որ խաղակցվածության պակասը զգացնել տվեց: Եթե մենք ավելի շատ ժամանակ ունենայինք նախապատրաստվելու, հավանաբար կկարողանայինք ավելի լավ հանդես գալ:

-Հանդես էիք գալիս ենթահարձակվողի դիրքում, որտեղ հիմնականում խաղում է Հենրիխ Մխիթարյանը: Դա որոշակի լարվածություն հաղորդե՞լ էր ձեզ, թե ոչ:

-Չէի ասի, որ այդ փաստը ինձ ճնշում էր: Միգուցե խաղից առաջ մի պահ մտածում էի դրա մասին, բայց խաղի ժամանակ արդեն նման միտք չկար, ամբողջությամբ կենտրոնացված էի խաղի վրա:

-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր նորամուտը:

-Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող էինք ավելի լավ խաղալ: Համենայն դեպս առաջին խաղի արդյունքը մեզ համար բավարար չէր:

-Գիտենք, որ ազգակցական կապեր ունեք Հայաստանի հավաքականում հանդես եկած Ռուսլան Կորյանի հետ: Մեր ընտրանուն միանալուց առաջ զրուցե՞լ եք Ռուսլանի հետ: Եթե այո, ի՞նչ է ասել նա ձեզ:

-Ռուսլանի հետ մինչև հավաքականին միանալն էի խոսել: Նա ինձ միշտ դրականորեն էր տրամադրում, ոգևորում էր, խորհուրդներ էր տալիս:

-Պարոն Կապառոս, ի՞նչ եզրակացություններ եք արել Էստոնիա – Վրաստան խաղից հետո:

-Բնականաբար, դիտել եմ այդ հանդիպումը: Պետք է նշեմ, որ մեր խմբում հանդես են գալիս հավասար հնարավորություններով թիմեր, և այստեղ մարզական բախտը նույնպես կարող է մեծ դեր խաղալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930