Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Սեպտեմբեր 09,2020 16:40 Share

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։

Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձան նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հայորդիներին և կարևորեց ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930